«Հրազդան-5»-ում նախապատրաստվում են ռեժիմային փորձարկումների

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը ավարտին է հասցրել կայանում շինարարական աշխատանքների հիմնական մասը եւ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում էներգաբլոկի թողարկման-կարգաբերման և ռեժիմային փորձարկումների ուղղությամբ:

Գործնականում ավարտված են էներգաբլոկի այն օբյեկտների շինմոնտաժային աշխատանքները, որոնք մասնակցում են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության տեխնոլոգիական պրոցեսներում: Այստեղ արդեն սկսված են ետմոնտաժային կարգաբերման աշխատանքները:
«Հրազդան-5»-ի տնօրինության տեղեկատվության համաձայն, հավաքակցման աշխատանքների ընթացքում թերություններ են հայտնաբերվել 1991թ. ներկրված К-300-240-3 շոգետուրբինի վրա, սարքավորումը ուղարկվել է «Սիլովիե մաշինի» ԲԲԸ (ՌԴ, ք.Սանկտ-Պետերբուրգ)՝ գործարանային պայմաններում թերությունները վերացնելու համար, ինչը նախատեսվում է ավարտել ս.թ. ապրիլ ամսին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am