Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված է գազի սակագնի նվազեցում

«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք բնական գազ են օգտագործում, նախատեսվում է սակագնի նվազեցում ապրիլի 1-ից», — «Հրազդան-5»-ի շինհրապարակ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

«ՀայՌուսգազարդ»-ին արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: Ըստ առկա տվյալների, այդ ցանկից 49 500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում:
Էներգետիկ համակարգում կատարված վերազինումների և վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ, առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի մեղմացմանը:
Ցանկում ընգդրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խմ ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am