2010 թվականին գազաբաշխման և  գազափոխադրման համակարգերում ներդրվել է 10,4 մլրդ դրամ

8 ապրիլի 2011, 00:00

2010թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրականացրել է 10,4 մլրդ դրամի ներդրումներ, որից 2,2 մլրդ դրամը ուղղվել է գազափոխադրման համակարգի վերականգնմանն ու վերանորոգմանը եւ 8,2 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգի վերականգնմանն ու վերակառուցմանը:

Նշված ժամանակահատվածում գազափոխադրման համակարգում կապիտալ վերանորոգվել է 10,7 կմ գազատար, կառուցվել է գազի ճնշման նվազեցման 4 հանգույց, 2 գազաբաշխիչ կայան, 2 չափիչ հանգույց, ինչպես նաև 22 գազաբաշխիչ կայաններում փոխարինվել են սարքավորումներ և այլ աշխատանքներ: Աբովյանի ԳՍՊԿ-ում ներդրվել է 0,6 մլրդ դրամ եւ իրականացված աշխատանքների արդյունքում կայանի պոտենցիալ պահետավորման ծավալը հասցվել է 140 մլն. խոր.մ-ի:
Գազաբաշխման համակարգում կառուցվել են 39,4 կմ ընդհանուր երկարությամբ գազաբաշխիչ ցանցի գազատարներ, որի արդյունքում բաժանորդների քանակը ավելացել է 16 538-ով, վերակառուցվել, փոխարինվել և վերատեղադրվել են 26,1 կմ գազատարներ, տեղադրվել են 255 960 հատ ազդանշանային սարքեր և ինքնաշխատ վթարային կափույրներ և այլն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button