Հեռախոսազանգերի հիմնական մասն առնչվում է ներտնային համակարգի սպասարկման հետ

28 ապրիլի 2011, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տարածքային տեղամասերում գրանցված տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ստացվել է 3456 հեռախոսազանգ, որից 1773-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1683 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:

Հիմնականում գերակշռում են ներտնային համակարգի տեխնիկական սպասարկմանը վերաբերող զանգերը:
Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հասցեագրվել է 58 դիմում-բողոք, որից 22-ն առնչվում է ներտնային տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման հետ: Դիմումների մի մասն առնչվում է գազամատակարարման ընդհատումներին եւ գազի հաշվառքի սարքերի խնդիրների հետ: Բաժանորդներից դիմում-բողոքներ են ստացվել են նաեւ գազի որակի եւ ճնշումի վերաբերյալ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button