Ապրիլի 1-ից սպառած գազի դիմաց նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախաձեռնությամբ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլի 1-ից վճարում են ավելի ցածր սակագին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «ՀայՌուսգազարդ»-ին տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակի համաձայն, հաշվարկային ժամանակաշրջանում նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ: Ցուցակում ընդգրկված բաժանորդները 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարում են 100 դրամ՝ 132 դրամի փոխարեն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամեն ամիս թարմացնում է ցուցակները, որոնց մեջ ընդգրկված բոլոր բաժանոդները կօգտվեն ցածր սակագնից:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am