«ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրեց մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը
Մայիսի 19-ին Հրազդան քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի, ավագանու խորհրդի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը նվիրված էր «Հրազդան 5» արդիականացման ծրագրի հետ կապված Կիոտոյի Արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի կիրառմանը:
«ՀայՌուսգազարդի» մասնագետները ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները, նախատեսված փուլերը եւ կարգավիճակը: Տրվեցին պարզաբանումներ եւ բացատրություններ բարձրացված հարցերի վերաբերյալ:
2011 թվականին նախատեսվում է մշակել Նախագծի հիմնական փաստաթղթերը եւ ստանալ թույլտվություն այն որակելու որպես Կիոտոյի Արձանագրության շրջանակում ՄԶՄ նախագծին համապատասխանող նախագիծ, իրականացնել նախագծի գրանցումը որպես ՄԶՄ նախագիծ՝ հետագայում շրջանառության մեջ մցնելով արտանետումների ծավալների հավաստագրված կրճատումները /CCB/ եւ իրականացնել նախագծի շրջանակում ստացված CCB-ի մարքեթինգ՝ ներգրավելով մասնագիտացված գերմանական «ԳՖԱ-Ենֆեստ» ընկերությանը:
2010թ. հուլիսի 26-ին Ազգային իրավասու մարմինը ՝ ՀՀ Բնապահպանության նախարարությունը հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մշակված նախնական հայտին /PIN/:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Հրազդան-5»-ում շահագործման է հանձնված ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում
- Ապրիլի 1-ից սպառած գազի դիմաց նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ
- Տեղադրված է 545 895 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին չորս ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2723-ով
- 2011 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների 91,1%-ը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)