Ապրիլի 1-ից սպառած գազի դիմաց նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախաձեռնությամբ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլի 1-ից վճարում են ավելի ցածր սակագին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «ՀայՌուսգազարդ»-ին տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակի համաձայն, հաշվարկային ժամանակաշրջանում նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ: Ցուցակում ընդգրկված բաժանորդները 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարում են 100 դրամ՝ 132 դրամի փոխարեն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամեն ամիս թարմացնում է ցուցակները, որոնց մեջ ընդգրկված բոլոր բաժանոդները կօգտվեն ցածր սակագնից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրեց մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը
- «Հրազդան-5»-ում շահագործման է հանձնված ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում
- Տեղադրված է 545 895 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին չորս ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2723-ով
- 2011 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների 91,1%-ը