2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 267 մասնագետ, այդ թվում 261-ը «ՀայՌուսգազարդի» մասնաճյուղերից, 6-ը՝ տարբեր ընկերություններից:
Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում՝ արտադրությունից չկտրված: Ուսուցունը կազմակերպվել է գործող նորմատիվ փաստաթղթերի, հրահանգների, «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ կողմից հաստատված ստանդարտների եւ ծրագրերի հիման վրա: Ստացած գիտելիքների ստուգումը քննությունների միջոցով հնարավորություն է տալիս բացահայտել ընկերության լավագույն մասնագետներին, խթանել նրանց մասնագիտական աճը եւ բարձրացնել աշխատանքի որակը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն