Ուսուցանվել է 267 մասնագետ
2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 267 մասնագետ, այդ թվում 261-ը «ՀայՌուսգազարդի» մասնաճյուղերից, 6-ը՝ տարբեր ընկերություններից:
Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում՝ արտադրությունից չկտրված: Ուսուցունը կազմակերպվել է գործող նորմատիվ փաստաթղթերի, հրահանգների, «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ կողմից հաստատված ստանդարտների եւ ծրագրերի հիման վրա:
Ստացած գիտելիքների ստուգումը քննությունների միջոցով հնարավորություն է տալիս բացահայտել ընկերության լավագույն մասնագետներին, խթանել նրանց մասնագիտական աճը եւ բարձրացնել աշխատանքի որակը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր ժողովը և Տնօրենների խորհրդի հերթական նիստը
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013 թթ. ներդրումային ծրագիրը արժանացավ ՀԾԿՀ-ի հավանությանը
- Տեղադրված է 557 057 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին հինգ ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 3479-ով
- ՀԾԿՀ-ի համաձայնեցման է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013թթ. ներդրումային ծրագիրը