Նկատի առնելով վերջին օրերին հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանը, եւ այդ պայմաններում ծխատար ուղիներում քարշի անբավարարության առաջացումը կարող է պատահարների եւ դժբախտ դեպքերի պատճառ դառնալ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խորհուրդ է տալիս բաժանորդներին այդ շոգ օրերին հնարավորինս չօգտվել գազաջրատաքացուցիչներից, հատկապես ցերեկային ժամերին, իսկ օգտվելու դեպքում առավելագույնս պահպանել անվտանգության կանոնների պահանջները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն