2011 թ. առաջին ութ ամիսներին հանրապետություն է ներկրվել 991 մլն խոր. մ բնական գազ

2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,3%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 991 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 903.9 մլն խ.մ, ինչը 1,6%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 3,7%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 332,7 մլն խ.մ: 12,2%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 226,5 մլն խ.մ: 14,7%-ով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով 119,1 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում 19,7%-ով նվազել են Էներգետիկայի եւ 11,6%-ով արդյունաբերության ոլորտներում գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,3 եւ 155,2 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am