ՀՀ Կառավարության հանձնարարականը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին ապահովել 184 մլն 307 հազար 296 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարումը` հիմք ընդունելով ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։

«Սա սոցիալական լուրջ աջակցություն է` ուղղված անապահով խավին, — շեշտել է վարչապետը։ — Ցուցակները տրամադրվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Դրանք այն ընտանիքների ճշգրտված տվյալներն են, որոնք մի կողմից գազի սպառող են, մյուս կողմից` սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում են։ Տարեկան կտրվածքով նրանք ստանալու են շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որպեսզի գազի սակագների բացասական ազդեցությունը չզգան իրենց վրա»։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am