«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Սեպտեմբերի առաջին կիրակին ետխորհրդային տարածքում ավանդաբար նշվում է որպես գազի համակարգի աշխատողների օր: Հայաստանի գազի տնտեսությունը ներկայացնող «ՀայՌուսգազարդ» ընկերությունում պատասխանատվությամբ, սիրով և հպարտությամբ են վերաբերվում մասնագիտական տոնին, քանի որ ավանդույթն արդեն դարձել է կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորել է Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:
«Հարգելի գործընկերներ՝ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի օրվա առթիվ: Հպարտությամբ եմ ցանկանում նշել „ՀայՌուսգազարդ“ ընկերության դերը մեր երկրի էներգետիկ համակարգի կայացման ու էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Իր գործունեության ընթացքում մեր Ընկերությունը հասել է նշանակալի արդյունքների, ինչի շնորհիվ մեր սպառողական շուկան այսօր ունի անխափան ու հուսալի գազամատակարում: Մեր ձեռքբերումների համար շնորհակալություն եմ հայտնում „ՀայՌուսգազարդ“-ի աշխատակիցներին մասնագիտական պատրաստվածության և աշխատանքային պատասխանատվության համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ հաջողություններ, ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում», — նշել է Վ.Հարությունյանն իր շնորհավորական ուղերձում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն