ՀՀ-ում հայտարարված է գազասարքերի անվտանգ օգտագործման միամսյակ

Հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն անցկացնում է գազասարքերի շահագործման/օգտագործման միամսյակ, որն ուղղված է վթարների կանխման և գազասարքերի անվտանգ ու անվթար շահագործմանը: Անվտանգության միամսյակի հիմնական նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել դեպի գազի անվտանգ օգտագործման հարցերին` նախապատրաստվելու առաջիկա ձմռան ջեռուցման սեզոնին:

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն ուշադրություն է հրավիրում կենցաղային գազի օգտագործման կանոններին հետևելու անհրաժեշտության և կարևորության վրա: Հատուկ ուշադրություն կդարձվի բնակչության հրահանգմանը, ինչպես նաև ներտնային գազասարքերի տեխնիկական սպասարկման հարցերին:

Սիրելի գազասպառողներ. Հիշեք.
Գազը պահանջում է զգույշ վերաբերմունք: Անուշադրության, մոռացկոտության, անփութության վերաբերմունքը կարող է անհանգստություն պատճառել Ձեզ, Ձեր հարազատներին և հարևաններին:
Դժբախտ պատահարներից խուսափելու համար, հետևեք կենցաղային գազասարքերի շահագործման կանոններին:

Հիշեք.
Ձեր սարքերի, ծխնելույզների և օդափոխման ուղիների պրոֆիլակտիկ սպասարկումը պետք է անցկացվի մասնագիտացված ծառայությունների կողմից ջեռուցման սեզոնից առաջ: Հարցեր ունենալու դեպքում, դիմեք «Էյ-Ի-Ջի Սերվիսվ ՍՊԸ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությանը` ըստ Ձեր բնագավառի:

Կարգավարական ծառայության հեռախոսի համարներն են.

(010) 23-93-27, 29-75-31, 55-85-46:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am