Վարդան Հարությունյանը մասնակցել է «Գազպրոմի» աշխատանքային այցին
«Գազպրոմ» ԲԲԸ-ը կողմից մերձավոր արտերկրի ազգային գազային ընկերությունների ղեկավարների համար կազմակերպել էր 5-օրյա ճանաչողական աշխատանքային այց Հեռավոր Արևելքում գտնվող «Գազպրոմ»-ի օբյեկտներ:
Միջազգային պատվիրակության կազմում ընդգրկվել էին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային ընկերությունների ղեկավարներ ու մասնագետներ, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:Այցի ընթացքում «Գազպրոմ» ԲԲԸ-ը ներկայացրել են Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը և Արտադրական-կարգավարական կենտրոնական դեպարտամենտի պետ Բորիս Պոսյագինը, ճյուղային ստորաբաժանումների մասնագետներ:
Արտասահմանյան ընկերությունների ղեկավարները ծանոթացել են «Գազպրոմ»-ի փորձին Հեռավոր Արևելքի մի քանի տարածաշրջաններում գազամատակարարման օբյեկտների կառուցման ոլորտում:
Պրիմորյաի երկրամասում հյուրերին է ներկայացվել «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» գազի փոխադրման համակարգի, Վլադիվոստոկ քաղաքի գազաբաշխիչ ցանցի գործունեությունը, իսկ Սախալինի մարզում՝ Լունսկի հանքավայրում գործող ծովային արդյունահանող հարթակը և «Սախալին-2» նախագծի միասնական տեխնոլոգիական համալիրը: Հյուրերը այցելել են նաև հեղուկ բնական գազի արտադրական գործարան, որն առաջինն է Ռուսաստանում: Կամչատկայի երկրամասում արտասահմանցի մասնագետները ծանոթացել են «Գազպրոմ»-ի կողմից իրականացվող տարածաշրջանի գազամատակարարման և գազաֆիկացման աշխատանքներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- 2011 թվականի առաջին ինն ամիսներին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 94,8%-ը
- ՀՀ-ում հայտարարված է գազասարքերի անվտանգ օգտագործման միամսյակ
- Նախորդ տարվա համեմատ 2011 թ. ինն ամիսներին 5,4 %- ով ավելացել են բնական գազի իրացման ծավալները
- Տեղադրված է 585 417 անվտանգության սարք
- Ինն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով