ՀՀ-ում հայտարարված է գազասարքերի անվտանգ օգտագործման միամսյակ
Հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն անցկացնում է գազասարքերի շահագործման/օգտագործման միամսյակ, որն ուղղված է վթարների կանխման և գազասարքերի անվտանգ ու անվթար շահագործմանը: Անվտանգության միամսյակի հիմնական նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել դեպի գազի անվտանգ օգտագործման հարցերին` նախապատրաստվելու առաջիկա ձմռան ջեռուցման սեզոնին:
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն ուշադրություն է հրավիրում կենցաղային գազի օգտագործման կանոններին հետևելու անհրաժեշտության և կարևորության վրա: Հատուկ ուշադրություն կդարձվի բնակչության հրահանգմանը, ինչպես նաև ներտնային գազասարքերի տեխնիկական սպասարկման հարցերին:Սիրելի գազասպառողներ. Հիշեք. Գազը պահանջում է զգույշ վերաբերմունք: Անուշադրության, մոռացկոտության, անփութության վերաբերմունքը կարող է անհանգստություն պատճառել Ձեզ, Ձեր հարազատներին և հարևաններին:
Դժբախտ պատահարներից խուսափելու համար, հետևեք կենցաղային գազասարքերի շահագործման կանոններին:
Հիշեք. Ձեր սարքերի, ծխնելույզների և օդափոխման ուղիների պրոֆիլակտիկ սպասարկումը պետք է անցկացվի մասնագիտացված ծառայությունների կողմից ջեռուցման սեզոնից առաջ: Հարցեր ունենալու դեպքում, դիմեք «Էյ-Ի-Ջի Սերվիսվ ՍՊԸ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությանը` ըստ Ձեր բնագավառի:
Կարգավարական ծառայության հեռախոսի համարներն են.
(010) 23-93-27, 29-75-31, 55-85-46:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- 2011 թվականի առաջին ինն ամիսներին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 94,8%-ը
- Նախորդ տարվա համեմատ 2011 թ. ինն ամիսներին 5,4 %- ով ավելացել են բնական գազի իրացման ծավալները
- Տեղադրված է 585 417 անվտանգության սարք
- Ինն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով
- Վարդան Հարությունյանը մասնակցել է «Գազպրոմի» աշխատանքային այցին