Վարդան Հարությունյանը մասնակցել է «Գազպրոմի» աշխատանքային այցին

«Գազպրոմ» ԲԲԸ-ը կողմից մերձավոր արտերկրի ազգային գազային ընկերությունների ղեկավարների համար կազմակերպել էր 5-օրյա ճանաչողական աշխատանքային այց Հեռավոր Արևելքում գտնվող «Գազպրոմ»-ի օբյեկտներ:

Վարդան Հարությունյանը մասնակցել է «Գազպրոմի» աշխատանքային այցին

Վարդան Հարությունյանը մասնակցել է «Գազպրոմի» աշխատանքային այցին

Միջազգային պատվիրակության կազմում ընդգրկվել էին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային ընկերությունների ղեկավարներ ու մասնագետներ, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Այցի ընթացքում «Գազպրոմ» ԲԲԸ-ը ներկայացրել են Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը և Արտադրական-կարգավարական կենտրոնական դեպարտամենտի պետ Բորիս Պոսյագինը, ճյուղային ստորաբաժանումների մասնագետներ:
Արտասահմանյան ընկերությունների ղեկավարները ծանոթացել են «Գազպրոմ»-ի փորձին Հեռավոր Արևելքի մի քանի տարածաշրջաններում գազամատակարարման օբյեկտների կառուցման ոլորտում:
Պրիմորյաի երկրամասում հյուրերին է ներկայացվել «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» գազի փոխադրման համակարգի, Վլադիվոստոկ քաղաքի գազաբաշխիչ ցանցի գործունեությունը, իսկ Սախալինի մարզում՝ Լունսկի հանքավայրում գործող ծովային արդյունահանող հարթակը և «Սախալին-2» նախագծի միասնական տեխնոլոգիական համալիրը: Հյուրերը այցելել են նաև հեղուկ բնական գազի արտադրական գործարան, որն առաջինն է Ռուսաստանում: Կամչատկայի երկրամասում արտասահմանցի մասնագետները ծանոթացել են «Գազպրոմ»-ի կողմից իրականացվող տարածաշրջանի գազամատակարարման և գազաֆիկացման աշխատանքներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am