Առաջին տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8682-ով
2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 621 539 բաժանորդ:
Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8682-ով, այդ թվում 1298-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն