2011 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ»-ի 524 մասնագետ
2011 թվականի ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 524 մասնագետ՝ նախատեսված 470-ի փոխարեն, այդ թվում 477-ը՝ մասնաճյուղերից, 47-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ 71 մասնագետ այլ կազմակերպություններից: 32 մասնագետի համար կազմակերպվել էր անհատական ուսուցում:
Անցած տարվա ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնն անմիջական մասնակցություն է ունեցել «ՀայՌուսգազարդում» իրականացվող մի շարք գործընթացների, ինչպիսիք են Ընկերության աշխատակիցների գիտելիքների արտահերթ ստուգման քննությունների կազմակերպման և անցկացման, ԳՄՕԿ-ում կատարված փոփոխությունների և լրացումների ծանոթացման (թվով 61 աշխատակից)։ Կազմակերպվել և անցկացվել են «FloBooss-103» ծախսաչափի հետ առնչվող աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացներ (թվով 41 աշխատակից)։ 2011 թվականին տպագրվել է «Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ավտոմեքենաներում» մեթոդական ուղեցույցը։ Մշակվել են եւ ընթացիկ տարում տպագրման կհանձնվեն «Գազով աշխատող ջրատաքացման կաթսայական տեղակայանքների շահագործում» և «Մայրուղային գազատարերի շահագործում» մեթոդական ուղեցույցները։