«ՀայՌուսգազարդ»-ը դարձել է մինի-ֆուտբոլի առաջնության գավաթակիր

Մայիսի 26-28-ը Ստեփանակերտում անցկացվել էր մինի-ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի, «Արցախգազ» ՓԲԸ-ի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի թիմերը: «ՀայՌուսգազարդ»-ն առաջնությանը ներկայացված էր երկու թիմերով՝ «ՀայՌուսգազարդ-1» (ԳԳՄ-ների և «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության հավաքականը) և «ՀայՌուսգազարդ-2» («ՀայՌուսգազարդ»-ի և «Ավտոգազ» ՍՊԸ-ի հավաքականը):

Շրջանային եղանակով անցկացված մրցաշարի արդյունքում առավել միավորներ էին հավաքել «ՀայՌուսգազարդ-1» և «ՀայՌուսգազարդ-2» թիմերը, որոնք էլ մայիսի 28-ին անցկացրեցին եզրափակիչ խաղը: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 7:7 հաշվով: Խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ «ՀայՌուսգազարդ-2»-ի ֆուտբոլիստները նվաճեցին առաջնության գավաթը:
Մրցաշարի ընթացքում խաղարկվել էին ևս երեք մրցանակներ: Լավագույն խաղացողի տիտղոսին արժանացել էր «Արցախգազ»-ի դարպասապահը: Հաջորդ մրցանակը շնորհվել էր «ՀայՌուսգազարդ-1» թիմի դարպասապահին՝ որպես լավագույնի: Իսկ առաջնության լավագույն ռմբարկու էր ճանաչվել «ՀայՌուսգազարդ»-ի Ֆինանսական վարչության պետի տեղակալ Սպարտակ Արզումանյանը, որը մրցաշարի ընթացքում 12 անգամ գրավել էր մրցակցի դարպասը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am