Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։
Ավելի վաղ ընդունված որոշմամբ անապահով ընտանիքներից յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի վճարը գանձվում է հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հազար դրամի չափով։ 1000 խոր. մետրի համար 32 հազար դրամ կազմող գնի տարբերության գումարը (յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների շահույթի հաշվին։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն