Նախորդ տարվա համեմատ 2012 թ. ինն ամիսներին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 24,3%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 322,5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 128,2 մլն խ.մ, ինչը 12,3%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ 11,8%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 396,2 մլն խ.մ: Ավելացել են գազի սպառման ծավալները 42%-ով էներգետիկայի եւ 4,2%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից ՝ կազմելով համապատասխանաբար 132,5 մլն խ.մ եւ 181,1 մլն խ.մ: 16,9%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 304,3 մլն խ.մ: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա համեմատ 7,1%-ով նվազել են գազի սպառման ծավալները այլ սպառողների կողմից՝ կազմելով 114,1 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն