«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է աջակցել Հայաստանի գիշերօթիկ հաստատություններին
Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ը հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մի շարք գիշերօթիկ հաստատությունների համար: Ընկերությունը բազմատեսակ մարզական գույք, համակարգիչներ և հեռուստացույցներ նվիրեց Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը, Գյումրիի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնին, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններին:
Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության սաները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները: Ինչպես նշեցին հաստատության աշխատակիցները, «ՀայՌուսգազարդ»-ի կողմից տրամադրված օգնությունը զգալի աջակցություն է, քանի որ գիշերօթիկում կա վերանորոգված մարզադահլիճ, սակայն համապատասխան մարզական գույք հաստատությունը չուներ: Նրանց խոսքով, «ՀայՌուսգազարդ»-ն իսկապես նպատակային աջակցություն իրականացրեց: Ընկերության նվերները սպասված էին նաև Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում, որտեղ շուրջ 80 երեխաներ կան: «ՀայՌուսգազարդը» մի քանի տարի շարունակ աջակցություն է ցուցաբերում այս հաստատությանը: Այս տարի գիշերօթիկի՝ վերանորոգումից հետո բացված մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով: «Այս օգնությունը կնապաստի մարզական պարապմունքների ավելի բարձր մակարդակով կազմակերպելուն, խաղերն ավելի հետաքրքիր դարձնելուն», — նշեց հաստատության տնօրեն Վարսենիկ Հովակիմյանը: Գիշերօթիկում գործում նաև համակարգչային դասարան, որը համալրված է այդ թվում «ՀայՌուսագազարդի» կողմից տրամադրված համակարգչային տեխնիկայով: Լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ»-ը 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)