Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդի» 2013–2015թթ. ներդրումային ծրագրին
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի նիստում համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013–2015թթ. ներդրումային ծրագրին:
Ընկերությունը 2013–2015թթ. նախատեսում է իրականացնել 33,98 մլրդ դրամի ներդրում, որից 23,71 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 10,27 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում: Ծրագրով 2013 թվականին նախատեսվում է իրականացրել 6,78 մլրդ դրամի ներդրում, որից 2,24 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 4,54 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում: 2013–2015թթ. ներդրումային ծրագիրը ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ընկերության կողմից ներդրումային գործունեության ակտիվացման հիմնական գործոնները. — ներկրվող Էներգակիրների պահեստավորման ծավալների մեծացման անհրաժեշտությունը —գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների հնացած վիճակը, ֆիզիկական մաշվածությունը եւ անհամապատասխանությունը ներկայիս տեխնիկական պահանջներին —մատակարարի վրա դրված պարտավորվածությունների կատարումը անխափան եւ անվտանգ գազամատակարարում ապահովելու ուղղությամբ` պայմանավորված գործող կանոնների փոփոխություններով եւ նորմատիվային նոր ակտերի կատարման անհրաժեշտությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն