Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդի» 2013–2015թթ. ներդրումային ծրագրին
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի նիստում համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013–2015թթ. ներդրումային ծրագրին:
Ընկերությունը 2013–2015թթ. նախատեսում է իրականացնել 33,98 մլրդ դրամի ներդրում, որից 23,71 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 10,27 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում:
Ծրագրով 2013 թվականին նախատեսվում է իրականացրել 6,78 մլրդ դրամի ներդրում, որից 2,24 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 4,54 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:
2013–2015թթ. ներդրումային ծրագիրը ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ընկերության կողմից ներդրումային գործունեության ակտիվացման հիմնական գործոնները.
— ներկրվող Էներգակիրների պահեստավորման ծավալների մեծացման անհրաժեշտությունը
—գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների հնացած վիճակը, ֆիզիկական մաշվածությունը եւ անհամապատասխանությունը ներկայիս տեխնիկական պահանջներին
—մատակարարի վրա դրված պարտավորվածությունների կատարումը անխափան եւ անվտանգ գազամատակարարում ապահովելու ուղղությամբ` պայմանավորված գործող կանոնների փոփոխություններով եւ նորմատիվային նոր ակտերի կատարման անհրաժեշտությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
- Դեկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
- Դեկտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- 2012թ. տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10476-ով