2012 թվականին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 638 551 բաժանորդ:
Անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով, այդ թվում 2 364-ը՝ դեկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36