2012 թվականին 22,3 %-ով ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3 տոկոսով՝ կազմելով 1 967.2 մլն խ.մ՝ 2011թ.-ի 1 609.1 մլն-ի դիմաց:

Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 609 մլն խ.մ, ինչը 4,8%- ով ավելի է 2011թ.-ի համեմատ:
Նախորդ տարվա համեմատ 23,7 %- ով ավելացել են էներգետիկայի եւ 2%- ով արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 231.9 մլն եւ 254.7 մլն խ.մ: 15,4%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառումը՝ կազմելով 418 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում 1,6%- ով նվազել են բնակչության եւ 12,1%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 542 մլն եւ 162.4 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am