Ապրիլի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է ապրիլի 25-ին ժամը 8:00-ից մինչեւ ժամը 20:00-ը Ղազախ — Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա իրականացնել վթարա-վերականգնողական աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն