«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Հ. Թադևոսյանը մասնակցել է Պետերբուրգյան III-րդ միջազգային գազային համաժողովի աշխատանքներին

24 մայիսի 2013, 12:00

2013 թվականի մայիսի 14-17-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվել էր Պետերբուրգյան 3-րդ միջազգային գազային համաժողովը, որի շրջանակում տեղի էր ունեցել Նավթագազային արդյունաբերության ոլորտի մասնագետների 2-րդ միջազգային կոնգրեսը:

Պետերբուրգյան III-րդ միջազգային գազային համաժողով

Պետերբուրգյան III-րդ միջազգային գազային համաժողով

«Գազպրոմ գազաբաշխում» ԲԲԸ Գիտա-տեխնիկական Խորհրդի հովանու ներքո կազմակերպված՝ «Ներտնային գազի սպառման համակարգերի անվտանգ շահագործման և արդիականացման օրակարգային խնդիրները» թեմայով խորհրդաժողովին ելույթ է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը:
Հ. Թադևոսյանի ելույթները նվիրված էին բնակելի եւ բազմաբնակարան շենքերում սենկերի գազոտվածության մակարդակի վերահսկման համակարգերի կիրառման գործում Հայաստանի փորձին, ինչպես նաեւ ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերի շահագործմանը:
Ինչպես իր ելույթում նշել էր Գլխավոր տնօրենի տեղակալը, «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկն է, իսկ հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը՝ ընկերության կողմից իրականացված ներդրումային խոշոր ծրագրերից է:
«Գազաֆիկացման աշխատանքների արդյունքում այսօր Հայաստանում բնական գազից օգտվելու հնարավորություն ունի 576 բնակավայր, իսկ փաստացի բնակիչ- բաժանորդների թիվն այսօրվա դրությամբ գերազանցել է 640 հազարը: Գազաֆիկացման այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրքերը ոչ միայն ԱՊՀ երկրների շրջանում, այլ նաեւ աշխարհում», — հայտարարել է Հ.. Թադեւոսյանը:

Միաժամանակ նա նշել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է բաժանորդների անվտանգության ապահովումը: «Հայաստանի Հանրապետության տարածքում գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման լայնածավալ ծրագրի իրականացման արդյունքում բաժանորդների անվտանգության ապահովման խնդիրը դարձել է առաջնահերթ „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ տեխնիկական քաղաքականության մեջ: ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի որոշման համաձայն, „ՀայՌուսգազարդ“-ը նախաձեռնել էր անվտանգության համակարգերի տեղադրման գործընթացը: 2008 թվականի դեկտեմբերի վերջից մինչ այսօր գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում փաստացի տեղադրվել են ավելի քան 620 հազար հատ վթարային անջատիչ կափույրներ եւ այրվող գազերի ազդանշանային սարքեր», — ասել է «ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենի տեղակալը:


Հ. Թադեւոսյանը առանձնահատուկ նշել է, որ ի տարբերություն բարձր գազաֆիկացման մակարդակ ունեցող մի շարք երկրների, Հայաստանի բնակչությունը բնական գազն օգտագործում է նաև ջեռուցման նպատակով, այսինքն լոկալ ջեռուցման համար,ինչը պայմանավորված է կենտրոնացված ջեռուցման բացակայությամբ: Վերընշված հանգամանքները իրենց հերթին ավելացնում են հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը: «ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենի տեղակալի խոսքերով, անվտանգության համակարգերի տեղադրման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվական արշավը ԶԼՄ-ների միջոցով ակնկալվող արդյունքների չէր բերի, քանի որ նույնիսկ մեկ բաժանորդի մոտ անվտանգության համակարգի բացակայության պատճառով, կարող են տուժել բազմաբնակարան շենքի բոլոր բնակիչները:


«Այդ իսկ պատճառով անվտանգության համակարգերի զանգվածային եւ պարտադիր տեղադրումը օրակարգային է դարձել: Գազասպառման համակարգում վթարները եւ դժբախտ պատահարները նվազագույնի հասցնելու նպատակով լավագույն որոշումներից մեկը՝ անվտանգության զանգվածային համակարգ ստեղծելն էր: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաժանորդի բնակարանում անհրաժեշտ էր տեղադրել անվտանգության համակարգեր», —ասել է «ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենի տեղակալը, ընդգծելով, որ Հայաստանն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ իրականացվել է բազմաբնակարան շենքերում եւ առանձնատներում անվտանգության համակարգերի տեղադրման լայնածավալ ծրագիրը:


Ելույթի վերջում Հ. Թադեւոսյանը պատասխանել էր խորհրդաժողովի մասնակիցների բազմաթիվ հարցերին, քանի որ բաժանորդների անվտանգության ապահովման գործում «ՀայՌուսգազարդ»-ի փորձը մեծ հետաքրքրություն էր առաջացրել արտասահմանյան գործընկերների շրջանում:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button