Քննարկվել են 2013–2014թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր

Հոկտեմբերի 1-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2013–2014թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել աշուն-ձմեռ ջեռուցման ժամանակահատվածում սպառողներին անխափան մատակարարումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես ուսումնասիրել գազամատակարարման ռեժիմները եւ իրականացնել համապատասխան կարգաբերման աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաեւ առաջարկություններ ներկայացնել 2014թ. աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am