«ՀայՌուսգազարդ»-ի և նրա դուստր ընկերությունների կողմից վճարվել է 28,079,672.3 հազար դրամ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2013 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ նրա դուստր ընկերությունների կողմից վճարած հարկերի եւ տուրքերի համախմբված գումարային մեծությունը կազմում է 28,079,672.3 հազար դրամ:

Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից վճարվել է 25,349,986.3 հազար դրամ, Ընկերության դուստր ընկերություններ հանդիսացող «Տրանսգազ» ՍՊԸ կողմից վճարվել է 2,566,856.2 հազար դրամ, «Ավտոգազ» ՍՊԸ կողմից ՝ 76,680.7 հազար դրամ, «Արմավիրգազմաշ» ՍՊԸ կողմից ՝ 86,149.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am