2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 273 մլն խ.մ բնական գազ

2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 3,7%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 273 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 122.2 մլն խ.մ, ինչը 0,5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 8,7%-ով բնակչության եւ 14,9 %-ով էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով համապատասխանաբար 361.7 և 112.8 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 10,8%-ով արդյունաբերության ոլորտի և 1.7%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 200.7 և 115.9 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 331.1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am