2013թ. ինն ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով
2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ:
Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով, այդ թվում 837-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն