2013թ. տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8018-ով

2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 646 569 բաժանորդ:

Ընթացիկ տարվա տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8018-ով, այդ թվում 1284-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am