Նախորդ տարվա համեմատ 2013 թվականին ավելացել են բնական գազի իրացման ծավալները
ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2013թ. ընթացքում նվազել են 0,6%-ով՝ կազմելով 1 956.3 մլն խ.մ՝ 2012թ.-ի 1 967.1 մլն-ի դիմաց:
Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 945.2 մլն խ.մ, ինչը 5,4%-ով ավելի է 2012թ.-ի համեմատ:
Նախորդ տարվա համեմատ 8,9%- ով ավելացել են էներգետիկայի և 5,4%- ով արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 511 մլն խ.մ եւ 268 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների եւ 5,9%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 455 մլն խ.մ եւ 172 մլն խ.մ:
2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 0,6%- ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 539 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
- Ալեքսեյ Միլլերը Երեվանում խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված
- Հայտարարություն
- Գազի կալորիականությունն անհնար է արհեստականորեն փոփոխել. վարչապետ
- Հայաստան ներկրվող բնական գազն ունի ավելի բարձր կալորիականություն, քան սահմանված է միջպետական գործող ստանդարտներով