Ջեռուցման սեզոնին` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ը սպասարկվել է 512426 բաժանորդ
2013–2014թթ. ջեռուցման սեզոնին` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ը ներառյալ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 512426 բաժանորդի մոտ: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները կազմել են թվով 198703 արձանագրություն գազասպառման կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ, որոնցից 121276-ը անմիջապես վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 14926 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային սպասարկումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն