Ջեռուցման սեզոնին` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ը սպասարկվել է 512426 բաժանորդ

12 մարտի 2014, 12:00

2013–2014թթ. ջեռուցման սեզոնին` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ը ներառյալ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 512426 բաժանորդի մոտ: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները կազմել են թվով 198703 արձանագրություն գազասպառման կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ, որոնցից 121276-ը անմիջապես վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:

Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 14926 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային սպասարկումներ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am