Կլոր սեղան՝ «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» թեմայով

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության կողմից փետրվարի 28-ին կազմակերպված Եվրասիական փորձագիտական ակումբի «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» կլոր սեղանի ընթացքում զեկուցումներ են ներկայացվել ՌԴ-ից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի ձևավորման շուրջ ձեռք բերված՝ երկկողմ փաստաթղթերով ամրագրված պայմանավորվածությունների, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության, ինչպես նաև հայաստանյան գազաէներգետիկ համակարգի հեռանկարների վերաբերյալ:

Կլոր սեղան՝ «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» թեմայով:

Սեղանի մասնակիցները

Կլոր սեղանին զեկույցներով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի.Իսայանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կ.Մովսեսյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի տեղակալ Ս.Սարուխանյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Ա.Թևիկյանը, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Ա.Թավադյանը:

Կլոր սեղանին մասնակցել են Հայաստանում ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Ուկրաինայի դեսպանությունների, ՀՀ-ում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կ.Մովսեսյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի գազային ոլորտի խնդիրներին, գազի սակագնի ձևավորման և վերանայման տնտեսական հիմնավորումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և ընկերության հետագա գործունեության հետ կապված հարցերին: Ինչպես ընդգծել է Կ.Մովսիսյանը, ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջ են գալիս գազօգտագործող ձեռնարկությունների համաչափ զարգացման և համապատասխան արտահանվող արտադրանքի մրցունակության բարձրացման պայմաններ:
Ելույթների ավարտից հետո հիմնական զեկուցողները հանդես են եկել մերկնաբանություններով, պատասխանել են կլոր սեղանի մասնակիցների հարցերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am