Խորհրդակցությանը քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում ընկերության ինտեգրման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում Ընկերության ինտեգրման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:
Անդրադարձէ եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ընթացիկ և հետագա ֆինանսատնտեսական գործունեության, Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի մշակման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերին: Խորհրդակցության հիմնական հարցերից է եղել նաև «Գազպրոմ» ԲԲԸ-ի նորմատիվային բազային «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության տեխնիկական պահանջները և ստանդարտները համապատասխանեցնելու գործընթացը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենի կողմից Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ ինտեգրման միջոցառումների ծրագիրը սահմանված ժամկետներում իրականացնելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն