«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը մասնակցել է ԵԳԿ-ի բարձր մակարդակի նիստին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ապրիլի 18-ին Քիշնյովում մասնակցել է Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) բարձր մակարդակի մասնագիտացված նիստին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը մասնակցել է ԵԳԿ-ի բարձր մակարդակի նիստին

Նիստի մասնակիցները

ԵԳԿ մասնագիտացված նիստի մասնակիցները քննարկել են ածխաջրածինների՝ նավթի և գազի արդյունահանման ֆինանսական, իրավաբանական և բնապահպանական ասպեկտները, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ֆինանսավորմանը, շրջակա միջավայրի պահպահմանը և էներգաարդյունավետությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-կենտրոնում տեղի էր ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում» թեմայով, իսկ հոկտեմբերին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-կենտրոնում տեղի էր ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն և առողջապահություն» աշխատանքային կոմիտեի երկրորդ նիստը՝ «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում: Մշակման և ներդրման փորձը» թեմայով:

Տեղեկանք

Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամ ԵԱՀԿ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

ԵԳԿ-ի նպատակներից են՝

• աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը,
• աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը,
• ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am