Մայիսի 17-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: