Շարունակվում են Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնմանն ուղղված աշխատանքները
Շարունակվում են Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնման եւ հիմնական ու օժանդակ սարքավորումների /հիմնականում ճնշակային արտադրամասի/ աշխատանքային վիճակի ապահոմանն ուղղված աշխատանքները: նոր ստորգետնյա հոր:
Ներկայում շարունակվում են լվացման աշխատանքները եւս մեկ ստորգետնյա հորում, որը տարեվերջին պատրաստ կլինի գազալցման: Ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ֆիզիկական ծավալի ավելացման աշխատանքներ ստորգետնյա հորերից մեկում եւ վերականգնողական աշխատանքներ տանել մեկ վթարային հորում: ԳՍՊԿ-ում առկա է 20 ստորգետնյա հոր, որոնցից մեկը շահագործման է հանձնվել 2013 թվականի նոյեմբերին: Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանը զգալիորեն բարձրացնում է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ կարգաբերում գազասպառման սեզոնային անհավասարությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն