«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը մասնակցել է ԵԳԿ-ի ամենամյա ընդհանուր ժողովին
Մայիսի 29-ից 30-ը Աթենքում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) 17-րդ ամենամյա Ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ԵԳԿ-ին անդամակցում է 2008 թվականից:
Աթենքում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) 17-րդ ամենամյա Ընդհանուր ժողովը
ԵԳԿ-ի շրջանակում տեղի է ունեցել «Գազաշարժիչային վառելիքն ու Եվրոպայի էկոլոգիան» խորհրդաժողովը: Ինչպես նշել է իր զեկույցում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ, ԵԳԿ Նախագահ Ալեքսեյ Միլլերը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և գազի ոլորտը տրանսպորտային հատվածում բնական գազի օգտագործման ընդլայնման առումով կարող են գործընկերներ դառնալ: Ալեքսեյ Միլլերը վստահություն է հայտնել, որ բնական գազի օգտագործման ընդլայնումը եվրոպական հասարակության առավել օրակարգային՝ տնտեսական մրցունակության աջակցման և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների լուծման մի մասն է հանդիսանում: Կոնգրեսի հաջորդ Ընդհանուր ժողովն անցնելու է 2015 թվականի մայիսին Բելգրադում:
Справка
Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է: Կոնգրեսի կազմում ընդգրկված է 138 անդամ, այդ թվում՝ «Գազպրոմ»-ը, ExxonMobil-ը, Daimler-ը, Siemens-ը, Shell-ը, ConocoPhillips-ը, Total, Deutsche Bank-ը, Dresdner Bank-ը, J. P. Morgan Bank International-ը, Alcatel-ը, Wintershall-ը, E.ON Ruhrgas-ը, GDF SUEZ-ը, ENI-ը, Enel-ը և այլ ընկերություններ: ԵԳԿ անդամները ներկայացնում են ԵԱՀԿ 24 անդամ երկրներ: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Կոնգրեսը զբաղվում է Եվրոպայում տնտեսական համագործակցության գործնական հարցերով, ձեռներեցության իրականացմանը նպաստող արդյունավետ և անվտանգ պայմանների ստեղծմանն, ինչպես նաև խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկությունների մշակմամբ: ԵԳԿ-ի գործնական աշխատանքն իրականացվում է աշխատանքային յոթ կոմիտեների շրջանակում:
Տարբեր գնահատականներով Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում ՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ: Այսօր հանրապետության տարածքում գործում են 336 ԱԳԼՃԿ-ներ: Հանրապետության ավտոմեքենաների պարկի շուրջ 60% աշխատում է բնական գազով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն