«Գազպրոմ»-ի մասնագետները Ծաղկաձորում քննարկում են գազի ստորգետնյա պահեստարանների հետ կապված հարցեր

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կոնֆերանս-կենտրոնում մեկնարկել է «Գազպրոմ» ԲԲԸ Գազի արդյունաբերության և ընդերքի օգտագործման հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են «Գազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ, «Գազպրոմ տրանսգազ Բելառուս ԲԲԸ», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Գազպրոմ տեխնոլոգիի» ՍՊԸ, «Գազպրոմ գեոտեխնոլոգիի» ՍՊԸ և «Գազպրոմ»-ի դուստր այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

«Գազպրոմ»-ի մասնագետները Ծաղկաձորում քննարկում են գազի ստորգետնյա պահեստարանների հետ կապված հարցեր

Նիստի մասնակիցները


Նիստի մասնակիցները քննարկում են 2014թ. գազի ստորգետնյա պահեստարաններ (ԳՍՊ) գազի ներմղման արդյունքներին, գազի հաշվեկշռին, 2014/2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԳՍՊ-ներից գազի արտամղման նախապատրաստման միջոցառումներին և գազի արտամղման ռեժիմներին վերաբերող հարցեր:
«Գազպրոմ»-ի մասնագետները Ծաղկաձորում քննարկում են գազի ստորգետնյա պահեստարանների հետ կապված հարցեր

Նիստի մասնակիցները


Միջոցառման բացմանը նշվել է, որ նիստի ընթացքում քննարկվելու են կարևորագույն հարցեր՝ կապված գազի հուսալի և անխափան մատակարարումների ապահովման հետ, և այդ գործում հատուկ դերակատարություն ունեն այն մասնագետները, որոնք աշխատում են գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտներում:
Հ.Թադեվոսյանը ներկայացնւմ է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ զարգացման պատմությունը և ձեռքբերումները: Աբովյանի ԳՍՊԿ-ի ընթացիկ վիճակը և հեռանկարները» զեկույցը

Գլխավոր տնօրենի տեղակալ- Գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեվոսյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը գործընկերներին ներկայացնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ զարգացման պատմությունը և ձեռքբերումները: Աբովյանի ԳՍՊԿ-ի ընթացիկ վիճակը և հեռանկարները» զեկույցը՝ նշել է, որ ընկերության առաջնահերթ խնդիրներից է՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման նախագծային ցուցանիշների վերականգնումը: «Սա ռազմավարական օբյեկտ է, որը կոչված է ապահովել Հայաստանի Հանարապետության գազամատակարարման հուսալիությունը: ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում պահեստարան-կայանի տարողունակությունը ներկայում հասցվել է 135 մլն խ.մ. գազի: 2004թ. այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 76 մլն: Գազի պահեստավորման ծավալների ավելացմանն ուղղված ԳՍՊԿ-ի ընդլայնման աշխատանքները շարունակվում են և մինչև 2015-ի ավարտն ընկերությունը նախատեսում է բնական գազի պահեստավորման ծավալները հասցնել 160 մլն խ.մ.-ի», — ընդգծել է Հրանտ Թադևոսյանը:


Բացի այդ, ինչպես նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը, ընկերությունն իրականացրել է սոցիալական ուղղվածության խոշորագույն ծրագիր՝ հանրապետության գազաֆիկացումը, ինչի արդյունքում երկրում գազաֆիկացման մակարդակը կազմում է շուրջ 95 տոկոս: «Արդյունքում այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում 594 բնակավայր, բնակչության շրջանում փաստացի բաժանորդների թիվը գերազանցում է 650 հազարը: Գազիֆիկացման այս ցուցանիշով մեր երկիրն առաջատարներից է ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլ նաև աշխարհում», — ասել է Հրանտ Թադևոսյանը, հավելելով նաև, որ ԱԳԼՃԿ-ների լայն ցանցի շնորհիվ բնական գազը Հայաստանում այսօր դիտվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ հիմնական շարժիչային վառելիք: «Բնական գազի որպես շարժիչային վառելիք օգտագործումը մեծ նշանակություն ունի հանրապետության տնտեսության համար: Բացի այդ, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների զգալի կրճատումը դրականորեն է ազդել Հայաստանի էկոլոգիական վիճակի վրա», — նշել է Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am