2014 թվականին իրականացվել է 1 215 179 պլանային այց

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ հանձնարարության պայմանագրով աշխատող և հանրապետության տարածքում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2014թ.-ի ամփոփիչ արդյունքներով իրականացրել է 1 215 179 պլանային այց: Ըստ ԳՄՕԿ-ի, պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ:

Բարձր ռիսկայնությամբ բաժանորդների բնակարաններում կատարվել են նաև 10 296 արտապլանային սպասարկումներ:

Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 25 492 կանչ:

Հայտնաբերված անվտանգության նորմերի խախտումների վերաբերյալ կազմվել է 284 218 արձանագրություն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am