Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը

ՀՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես անապահով ընտանիքների կողմից 2013 թվականի հուլիսի 7-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:

Կառավարությունը պարտավորվել է նաև փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի ծախսը:

ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի որոշումով ՀՀ Տավուշի մարզի թվով 24, Վայոց Ձորի՝ 5, Գեղարքունիքի՝ 2, Արարատի՝1 սահմանամերձ համայնքների բնակիչները 2015 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մինչև 360 խոր. մետր սպառված բնական գազի համար վճարումները կիրականացնեն նվազեցված գնով` 50 տոկոսի չափով: Գանձվող գնի տարբերության գումարը ՀՀ կառավարությունը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am