2014 թվականին իրականացվել է 1 215 179 պլանային այց
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ հանձնարարության պայմանագրով աշխատող և հանրապետության տարածքում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2014թ.-ի ամփոփիչ արդյունքներով իրականացրել է 1 215 179 պլանային այց: Ըստ ԳՄՕԿ-ի, պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 25 492 կանչ:
Հայտնաբերված անվտանգության նորմերի խախտումների վերաբերյալ կազմվել է 284 218 արձանագրություն:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 504117)