ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2015 թվականի ներդրումային ծրագրին
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 1-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2015 թվականի ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմելու է 10 990,5 մլն ՀՀ դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում
Ներկայացնելով ներդրումային ծրագիրը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական բաժնի պետ Աշոտ Հակոբյանը նշել է, որ ընթացիկ տարում Ընկերությունը նախատեսել է ներդրումներ իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով.
գազափոխադրման համակարգի վերականգնում և արդիականացում` գործող նորմատիվային և տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով,
Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնում, վերականգնում և արդիականացում,
հաշվառման համակարգի արդիականացում՝ գործող նորմատիվային կանոնների և ակտերի փոփոխությունների կատարման նպատակով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական բաժնի պետ Աշոտ Հակոբյանը ներկայացնում է ընկերության 2015 թ. ներդրումային ծրագիրը
Գազափոխադրման համակարգում ներդրումների արդյունքում, մասնավորապես, կստեղծվի ԳՍՊԿ-ում 151 մլն մ3 բնական գազ պահեստավորելու հնարավորություն: Ներդրումային ծրագրով նախատեսված են նաև մայրուղային գազատարների վերականգնման, վերատեղադրման և փոխարինման աշխատանքներ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում
Գազաբաշխման համակարգում ներդրումների արդյունքում ևս 9 հազարով կավելանա բաժանորդների ընդհանուր թիվը, գազաբաշխիչ ցանցում կվերականգնվեն, կփոխարինվեն և կվերատեղադրվեն 71 կմ ընդհանուր երկարությամբ գազատարներ: Բացի այդ, նախատեսվում է բազմաբնակարան շենքերում տեղադրել ևս 23 հազար հատ անվտանգության համակարգեր, ինչի արդյունքում անվտանգության մակարդակը կբարձրանա ևս մեկ աստիճանով: Ներդրումները «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը թույլ կտան ստեղծել նաև արդիականացված և նոր պահանջներին համապատասխանող հաշվառման համակարգ:
2015 թվականի ներդրումային ծրագրում ներառված միջոցառումների իրականացման համար որպես ֆինանսավորման աղբյուրներ կհանդիսանան ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն