«Էներգետիկա» հաղորդումն անդրադարձել է Հայաստանում բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու թեմային
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ապրիլի 30-ին հեռարձակված «Էներգետիկա» հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու թեմային:
Ինչպես նշված է տեսանյութում, մինչ Ռուսաստանում տրանսպորտային ոլորտում բնական գազին անցնելու ծրագրեր են մշակում, Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանրապետությունում ավտոմեքենաների ավելի քան 70 տոկոսը բնական գազով է աշխատում, իսկ ներքին շուկայում սպառվող գազի շուրջ մեկ քառորդը օգտագործվում է ավտոմեքենաների լիցքավորման համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն