Եվս 70 ծառ են տնկվել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված
Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ միասին ևս 70 ծառ են տնկել Ընկերության վարչական շենքի հարակից տարածքում՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները կամավոր հիմունքներով բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացնում հարակից տարածքներում: Այս տարի գարնանային ծառատունկի ընթացքում տնկվել է ավելի քան 400 ծառ:
Մեծացված լուսանկար (JPG, 939 ԿԲ)